Մերկապարուհի Դիտա Ֆոն Տիզը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն

17:39   1 օգոստոսի, 2014

Մերկապարի թագուհի 41-ամյա Դիտա Ֆոն Տիզը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն երիտասարդ մայրիկների համար։ Այն Von Follies by Dita Von Teese հավաքածուի շարունակությունն ու ավելացված տարբերակն է։ Հավաքածուի ներքնազգեստների գինը 40-60 դոլար է։

Ինչպես գրել է People-ը՝ Դիտան աշխատել է Destination Maternity ընկերության հետ եւ ներկայացրել հինգ կրծկալ եւ երեք ներքնազգեստի մոդելներ երիտասարդ եւ նոր ծննդաբերած մայրիկների համար։ Իրենց դիզայնով այս ռետրո ոճով կարված, մուգ մանուշակագույն, ժանյակե կրծկալները 50-ականների շունչ են հաղորդում պարունակում իրենց մեջ։

Չնայած Դիտա Ֆոն Տիզը երբեք չի զգացել մայրության բերկրանքը, սակայն միեւնույնն է, նա կարծես այս հարցում մասնագետ լինի. «Ես հավատում եմ, որ այս հավաքածուն պետք է եւ հարմար, եւ սեքսուալ լինի բոլոր կանանց համար։

Էլեգանտ ներքնազգեստը ամենապարզ ճանապարհն է առօրյա կյանքն ավելի յուրահատուկ դարձնելու համար։

Իսկ ինչու՞ երիտասարդ մայրիկները չկրեն դրանք»,-ասել է պարուհին։ 



© NEWS.am STYLE