Աֆրիկուհիների հյուսքերը. իսկ եթե հայուհիները այսպիսի հյուսքեր անեին

23:05   2 օգոստոսի, 2014

Ինչ էլ որ ասես, միեւնույնն է. համացանցը մե մեծ ուժ է։ Երբեմն կարող ես այնպիսի զարմնաակի հոդվածներ գտնել, որ միանգամից ցանկություն է առաջանում բոլորի հետ կիսվել այդ տեղեկությամբ։ Այսպիսով, այս հոդվածի թեման Աֆրիկան է, իսկ ավելի ճիշտ՝ աֆրիկուհիները, իսկ եթե ավելի ճիշտ ասեք՝ աֆրիկուհիների հյուսքերը։


Նման սանրվածքներ ունեն միայն աֆրիկացիները, մյուսների համար այն մի մեծ շքեղություն է։ Բայց աֆրիկուհիներին առանց այս հյուսքերի շատ դժվար է պատկերացնել. այստեղ սա ընդունված եւ նորաձեւ է։

Այս սանրվածքը, որին չես կարող չանդրադառնալ կոչվում է «Eembuvi»։ Այպիսի հաստ հյուսքեր հիմնականում կրում են Նամիբիայում Նբալանտու ցեղախմբի կանայք։

Նման հյուսքեր ստանալու համար աֆրիկուհիները 20 տարեկանից սկսում են աճեցնել մազերը, իսկ ործեսզի այս գործընթացն ավելի արագ տեղի ունենա, Նբալանտու ցեղախմբի աֆրիկուհիները  քսում են ծառի կեղեւից պատրաստված հատուկ նյութեր եւ յուղեր։

Հենց աֆրիկուհիների շնորհիվ էլ 90-ականներին շատ նորաձեւ էին այսպիսի հյուսքերը։

(կարծես թե, սկսնակ Ռիհանան լինի)

Շատ սանրվածքներ այնքան զարմանալի եւ, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդպիսի սանրվածք ստանալ։ Այս երկրում սանրվածքը կնոջ գեղեցկության խորհրդանիշն է, այդ պատճառով աֆրիկուհիները մեծ ուշադրություն են դարձնում իրենց մազերին. մազերը բարձր հավաքում են, որոշ չափով եվրապական ոճ են հաղորդում, բայց պարտադիր հյուսքեր են անում։

 

Աղբյուրը՝ ourcosywoman.ru



© NEWS.am STYLE