Ինչպես ձիթապտղի յուղն օգտագործել կոսմետոլոգիական նպատակներով

20:19   16 օգոստոսի, 2014

Ձիթապտուղի յուղը հիանալի մաքրող եւ սնուցող միջոց է դեմքի եւ պարանոցի մաշկի համար։

Ամեն օր առավոտյան եւ երեկոյան մաշկը մաքրեք ձիթապտուղի յուղով։

Գաղնիք չէ, որ ձիթապտուղն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ եւ դրանից ստանում են ոչ պակաս կարեւոր հատկանիշներով հարուստ ձիթապտուղի յուղ։ Իհարկե, ձիթապտուղը բավականին համեղ եւ առօրյա սննդակարգում հաճախ օգտագործվող մթերք է, բայց այն նաեւ կարելի է կիրառել կոսմետոլոգիական նպատակներով։

Ձիթապտուղի յուղով հարուստ կոսմետիկ միջովշցները բավականին դրական ազդեցություն ունեն մաշկի վրա, քանի որ դրա շնորհիվ մաշկը հիանալիորեն սնուցվում եւ փափկում է։ Այսպիսի միջոցները շատ օգտակար են ոչ միայն դեմքի, այլեւ ոտքերի եւ ձեռքի մաշկի, եղունգների համար։ 

Ձիթապտուղի յուղով դիմակներ դեմքի մաշկի համար.

Չոր մաշկի համար պետք է օգտագործել հետեւյալ դիմակը. պետք է քերիչով անցկացրած բանջարեղենի (գազար, դդմիկ, կարտոֆիլ, կաղամբ, բողկ) կամ մրգերի (բանան, ելակ, սեւ հաղարջ, ծիրան, լոռամիրգ) վրա ավելացնել ձիթապտուղի յուղ եւ քսել դեմքին՝ թոցնելով 20 րոպե։

Ձիթապտուղի յուղի եւ խաղողի, ազնվամորու, ցիտրուսների, կիվիի միջուկի համադրությամբ պատրաստված դիմակը հիանալիորեն խոնավեցնում է մաշկն ու  բարձրանում դրա տոնուսը։

Այս դիմակը պատրաստելու համար պետք է 1 ճաշի գդալ մրգի միջուկին ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտուղի յուղ։

Կոմբինացված կամ նորմալ մաշկի համար կարելի է նախընտրել հետեւյալ բաղադրատոմսը. ձիթապտուղի յուղը պետք է խառնել ալյուրով (բրնձի, վարսակի, ցորենի)։ Պատրաստման համար պետք է վերցնել մեկ ճաշի գդալ ալյուր եւ մի քիչ ձիթապտուղի յուղ՝ խիտ զանգված ստանալու համար. մի մոռացեք հետեւել դիմակը քսելու մի քանի կանոնների։ 

Չոր մաշկը փափկացնելու համար պետք է ձիթապտուղի յուղի մեջ ավելացնել ձվի դեղնուց (հարած վիճակում) կամ կաթնաշոռ։  

Թորշոմած մաշկի երիտասարդությունը վերականգնելու համար կարելի է օգտագործել այդ նույն կաթնաշոռային դիմակը՝ ավելացնելով մի քիչ մեղր։

Ձիթապտուղի յուղով ահա այսպիսի հեշտ եւ արագ պատրաստվող դիմակներ կան դեմքի եւ պարանոցի մաշկի համար։

Հարգելիներս, մի մոռացեք հոգ տանել Ձեր մասին։ Օրվա ընթացքում մի քիչ ժամանակ տրամադրեք Ձեր մաշկը գեղեցկացնելու եւ երիտասարդացնելու համար։

Ընդամենը մի քանի ամիս անց Ձեր բոլոր ընկերուհիներն ու մտերիմները կզգան, թե ինչքան թարմ ու երիտասարդ տեսք ունեք։

 

 

Աղբյուրը՝ ledi-beregini.ru



© NEWS.am STYLE