Մերկ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Givenchy-ի դիզայների ծննդյան տարեդարձը

11:01   2 օգոստոսի, 2014

Քիմ Քարդաշյանը յուրահատուկ ձեւով է շնորհավորել իր ընկերոջ՝ Givenchy (Ռիկարդո Տիշի) ծննդյան տարեդարձը։ Այս առիթով աստղը որոշել է 40-ամյա իր ընկերոջ համար հրապարակել մի անկեղծ լուսանկար։ Լուսանկարի ամսաթիվը նշված է այս տարվա մայիսը, այսինքն կարելի է ենթադրել, որ լուսանկարում Քիմը փորձում է իր հարսանեկան զգեստը, որը կարված էր հենց Givenchy- կողմից։

«Ես այնքան եմ քեզ սիրում, որ անհամբերությամբ սպասում եմ քո երեկույթին»,- լուսանկարը մեկնաբանել է Քիմը։

Քիմ Քարդաշյանը ծննդյան երեկույթին գնացել է իր մայրիկի, քրոջ, ամուսնու եւ չգիտես թե ինչու՝ Ջասթին Բիբերի հետ։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, Aaron P, E.



© NEWS.am STYLE