Հղի Քրիստինա Ագիլերան մերկ լուսանկարվել է V Magazine-ի համար

12:07   2 օգոստոսի, 2014

33-ամյա Քրիստինա Ագիլերան մերկ լուսանկարվել է V Magazine-ի համար։ Երգչուհին երկրորդ երեխային է սպասում իր ընկերոջից՝ 28-ամյա Մեթյու Ռաթլերից։ Լուսանկարներից մեկում երգչուհին լրիվ մերկ է լուսանկարվել. Քրիստինան կանգնած է վեր բարձրացրած ձեռքերով եւ թափված մազերով։

Մյուս լուսանկարում նա իր երեխայի ապագա հայրիկի հետ է, բայց այս անգամ հագնված։ Պարբերականները Քրիստինայի  ոճը համեմատել են Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարի հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին՝ Վալենտինի օրը, Ագիլերան իր միկրոբլոգում հայտարարել է իր եւ Մեթյու Ռաթլերի նշանադրության մասին։ Նշենք, որ զույգը ծանոթացել է 2010թ-ին «Բուրլեսք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Սա Ագիլերայի երկրորդ ամուսնությունն է. վեց տարի նա ապրել է պրոդյուսեր Ջորդան Բրաթմանի հետ, եւ նրանք ունեն մեկ որդի՝ Մաքսը։

 

Լուսանկարը՝ Fameflynet



© NEWS.am STYLE