Երգչուհի Եվա Ռիվասը շուտով կներկայացնի իր նոր «Վերադարձ» տեսահոլովակը: Վերջինիս նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Երգի հեղինակը Աննա Հովներն է, տեսահոլովակի ռեժիսիորը՝ Միհրան Ստեփանյանը, երգը ձայնագրվել է H-studio-ում:
«Երգը սիրո մասին է: Ինչ-որ մեծ աշխատանք չեմ ներկայացնելու: Տեսահալովակը կլինի հասարակ, քանի որ շեշտը դրված է հենց երգի իմաստի վրա: «Վերադարձ» երգի խորհուրդն է, որ մարդիկ չհուսահատվեն եւ ունենալով երկրորդ հնարավուրությունը վերադարձնեն այն, ինչը իրենցն է: Պետք չէ հուսահատվել, պետք է առաջ շարժվել»,- ասաց Եվան:
Երգչուհու խոսքով՝ «Վերադարձ» երգը շատերի համար հարազատ կլինի. «Բոլոր մարդիկ ունեն իրենց կյանքում դժվարին շրջան: Ես նույնպես շատ բաների միջով եմ անցել, որոնց մասին չեմ ցանկանա խոսել, բայց չեմ հուսահատվում եւ շարունակում եմ առաջ շարժվել: Այս երգը ինչ-որ մեկի ուղղված չէ: Բայց եթե ես հանդիպեմ մի մարդու ով կհամարի, որ այս երգը իրենն է, ապա թող այդպես լինի (ժպտում է)»:
«Վերադարձ»-ի տեսահոլովակի մի քանի մասերից է բաղկացած, որտեղ երգչուհին հանդես է գալիս տարբեր կերպարներում:
«Տեսահոլովակը ինչ-որ հատուկ սյուժե չունի: Մենք տեսահոլովակում ներկայացնում ենք այն հիմնական բաները, որոնք մարդուն կարող են ժպիտ պարգեւել: Առաջինը աշխարհը, որը շատ դրական է եւ գեղեցիկ, եթե մենք ուզում ենք ապրենք երջանիկ, ապա պետք է տեսնենք այդ գեղեցկությունը: Բայց մենք հիմնականում աշխարհը դիտում ենք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Ապա տեսահոլովակում կա երեխա, որը մեր կյանքը լցնում է հետաքրքիր գույներով եւ այլ»,- նշեց Եվան:
Իսկ վերջում երգչուհին բոլորին խորհուրդ տվեց, որ երբեք կանգ չառնեն:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը