Ջասթին Բիբերին «բռնացրել են» անծանոթուհու հետ

15:24   2 օգոստոսի, 2014

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ջասթին Բիբերը համաշխարհային մամուլում ամենաքննարկված դեմքերից մեկն է։ Օրերս Իբիցայում գտնվող ռեստորաններից մեկում նա վիճաբանել է Օռլանդո Բլումի հետ, իսկ հետո երգիչը որոշել է շնորհավորել հայտնի դերասանին՝ իր միկրոբլոգում տեղադրելով Օռլանդոյի նախկին կնոջ՝ Միրանդա Քերրի հետ մի լուսանկար։ Ըստ որոշ աղբյուրների՝  2012թ-ին Միրանդան դավաճանել է Բլումին հենց Բիբերի հետ։

Իսկ այժմ Բիբերը որոշել է բարձրացնել տրամադրությունն ու իր զբոսանավում մի երեկույթ է կամզակերպել։

Պապարացիները Ջասթին Բիբերին «բռնացրել են» ինչ-որ մոդելային արտաքին ունեցող անծանոթուհու հետ

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure, G Tres, Vantagenews



© NEWS.am STYLE