Բեյոնսեի երկու տարեկան դուստրը՝ բարձրակրունկ կոշիկներով

16:16   2 օգոստոսի, 2014

Մինչ, տարածվում են Ջեյ Զիի եւ Բեյոնսեի ամուսնալուծության մասին լուրերը, Բեյոնսեն իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է տեղադրում։ Լուսանկարներից մեկում Բեյոնսեի դուստրը բարձրակրունկ վարդագույն կոշիկներով եւ մասնավոր ինքնաթիռում է։ Իսկ թե ու՞ր է մեկնում երգչուհին, դեռեւս պարզ չէ։

Հետո երգչուհին ցուցադրել է իր եւ դստեր հուզիչ լուսանկարը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ ԶԼՄների կանխատեմամբ՝ Ջեյ Զին եւ Բեյոնսեն ամուսնալուծության եզրին են կանգնած, ինչը կարող է մեծապես ազդել նրանց ֆինանսական կարգավիճակի վրա։ Զույգը, ում ամուսնությունն ավելի ամրապնդվեց նրանց դստեր լույս աշխարհ գալով, շուտով բաժանվելու է։ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համատեղ շրջագայությունների ավարտին մնացել է երկու համերգ (ընդհանուր առմամբ նրանք արդեն 120 միլիոն դոլար են վաստակել)։ Վերջին համերգը կայանալու է Փարիզում սեպտեմբերի 12-ին։ Դրանից հետո լրագրողները օրերն են հաշվելու, թե երբ երգչուհին կհայտարարի իրենց ամուսնալուծության մասին։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE