2014 թ-ի Ամենահայտնի սանրվածքները

17:14   2 օգոստոսի, 2014

2014թ-ի ամերիկյան աստղերի շրջանում ամենահայտնի սանրվածքները «ճակատ» կամ երկար լոբի, ինչպես նաեւ պիքսի եւ երկար մազերն են։

Եվ այսպես ներկայացնում ենք այն աստղերին, ովքեր նախընտրել են հենց այս սանրվածքները եւ հետեւել են սեզոնի նորձեւության միտումներին։

Շարլիզ Թերոնի 

Թեյլոր Սվիֆթ

Ջենիֆեր Էնիսթոնի

«Երկար լոբի» սանրվածքը կարելի է հանդիպել Թեյլոր Սվիֆթի, Ջենիֆեր Էնիսթոնի,  Ռիզ Ուիզերսփունի, Շարլիզ Թերոնի եւ այլ շիկահերների մոտ։ Այս սանրվածքը հատուկ է բարակ մազեր ունեցող կանանց համար եւ կգեղեցկացնի յուրաքանչյուր կնոջ։

Կարճ սանրվածք պիքսի. հիանալի ընտրություն ամառային շոգ եղանակին։ Սանրվածքը հնարավորություն է տալիս շատ արագ լվանալ մազերը եւ Դուք ընդհանրապես շոգ չեք զգում։ Բացի այդ, այսպիսի սանրվածքը թույլ է տալիս ցուցադրել Ձեր գեղեցիկ եւ նորաձեւ ականջօղերը։ 

Միշել Ուիլյամս

Ջենիֆեր Լոուրենսը

Ջենիֆեր Լոուրենսը, Միշել Ուիլյամսն ու Ջենիֆեր Գուդվինը նախընտրել են հենց այս սանրվածքը։

Իսկ երրորդը գեղեցիկ հարդարված երկար մազերն են, ինչպես Քիմ Քարդաշյանի, Բեյոնսեի, Սոֆիա Վերգարայի կամ Քերրի Ուոշինգթոնի դեպքում։ Այս պարագայում նորաձեւ են եւ ուղիղ, եւ գանգուր մազերը։

Սոֆիա Վերգարա

Քերրի Ուոշինգթոն

Բեյոնսե


Քիմ Քարդաշյան

 

Աղբյուրը՝ Spletnik.ru 




© NEWS.am STYLE