74-ամյա Չակ Նորիսն իր մասին խաղ է թողարկելու

18:19   2 օգոստոսի, 2014

Դերասան եւ մարտարվեստների վարպետ Չակ Նորիսն իր մասին խաղ է թողարկելու։

Խաղի անունը լինելու է «The World According to Chuck Norris», ինչը թարգմանաբար նշանակում է «Աշխարհը՝ Չակ Նորիսի կանոններով»։

Հիշեցնենք, որ վերջին ֆիլմը, որտեղ իր դերակատարում է ունեցել հայտնի դերասանը, «Անսանձները 2» էր, որը մեծ էկրաններ էր բարձրացել 2012թ-ին։

Չակ Նորիսը հայտ է ներկայացրել, որ այս ապրանքանիշը գրանցվի, որի անվան տակ արդեն հնարավոր կլինի թողարկել այդ տեսախաղը։

Ի դեպ, Չակ Նորիսի մասին առաջին խաղը թողարկել է դեռեւս 1983թ-ին։

Վերջերս EA Sports UFC տեսախաղում հայտնվել էր պաշտամունքային դերասան եւ մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի կերպարը։

Հայտնի է, որ Բրյուս Լին եւ Չակ Նորիսը մտերիմ ընկերներ են եղել եւ միասին նկարահանվել են ֆիլմերում։ Միգուցե, իր հին ընկերոջը հետեւելով՝ Չակ Նորիսը նույնպես ցանկանում է  նման մի տեսախաղ թողարկել, հայտնել է hi-news.ru-ը։ 



© NEWS.am STYLE