M.A.C կոսմետիկ ապրանքանիշն ու Ռիհանան ուրախացրել են նորաձեւության երկրպագուներին։
Ինչպես հայտնել է Huffington Post՝ ապրանքանիշն ու Ռիհանան սկսել են կրկին համագործակցել իրար հետ, որի արդյունքում, նրանք ինչ-որ չափով օգնություն ցույց կտան ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաներին։
Այս նոր պաստառի վրա գեղեցկուհին կանաչ կեղծամ է կրում եւ գովազդում M.A.C ապրանքանիշի շուրթերի համար նախատեսված Viva Glam միջոցները։ Ռիհանայի կեպարը հիշեցնում է 50-ականների ոճն ու նրա անմահ խորհրդանիշին՝ Մերիլին Մոնրոյին։
Աստղը գրել է, որ շրթներկերի այս նոր հավաքածուն ունի բրոնզե երանգներ եւ վաճառքում կլինի սեպտեմբեր ամսից։