Դոլչեն եւ Գաբանան կկանգնեն դատարանի առջեւ

20:03   4 դեկտեմբերի, 2012

Աշխարհահռչակ մոդելյորներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան մոտ ժամանակներս կկանգնեն դատարանի առջեւ: Նրանց մեղադրում են ավելի քան 500 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նրանց 5 տարվա բանտարկություն է սպառնում:

Հայցի համաձայն, դիզայներները այդ գումարն իտալական իշխանություններից թաքցրել են մեքենայություններից օգնությամբ, երբ 2004 թվականին D&G եւ Dolce & Gabbana բրենդները վաճառել են Gado ընկերության կառավարչին, որի իրավաբանական հասցեն գտնվում է Լյուքսեմբուրգում:

Դրա շնորհիվ արդեն 10 տարի է, ինչ Դոլչն եւ գաբանան հարկեր են մուծում զգալիորեն ցածր տոկոսադրույքով, քան այն, որը նախատեսված է Իտալիայում:

Իտալական լրատվամիջոցները համոզված են, որ Դոլչեին եւ Գաբանային չի հաջողվի խուսափել քրեական հետապնդումից, քանի որ Մարիո մոտիի կառավարությունը հարկերից խուսափելու դեմ պայքարն առաջնահերթություն է հռչակել, հատկապես, որ արդեն նախադեպեր եղել են: 2000 թվականի սկզբին տենոր Լուչանո Պավարոտտին կառավարության հետ 4 տարի տեւող վեճից հետո ստիպված է եղել վճարել ավելի քան 9 մլն եվրո որպես հարկեր ու տուգանքներ:

Դոլչեի եւ Գաբանայի դեմ դատաքննությունը կսկսվի հաջորդ երկուշաբթի, Միլանում: Նրանք հերքում են բոլոր մեղադրանքները եւ դրանք «անհեթեթ» որակում:



© NEWS.am STYLE