Միլա Յովովիչը մտադիր է երկրորդ երեխան ունենալ

16:07   6 օգոստոսի, 2014

Դերասանուհի Միլա Յովովիչը մտադիր է երկրորդ երեխան ունենալ։ Այժմ 38-ամյա դերասանուհին դաստիարակում  է իր վեցամյա դստերը (էվերին)։ Միլան ամուսնու՝ Փոլ Անդերսոնի հետ միասին ցանկանում է երկրորդ երեխան ունենալ, որպեսզի երեխաների միջեւ տարիքային տարբերությունը շատ մեծ չլինի, հայտնել է ctvnews-ը։

HELLO! Տված հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է.

«Ես երեխա եմ ուզում ունենալ, եւ դա շատ կարեւոր հարց է։ Եթե ես դա չանեմ հիմա, հետո շատ ավելի դժվար է լինելու։ Էվերն անընդհատ ասում է, որ ուզում է փոքրիկ քույր կամ եղբայր ունենալ։ Ես ուզում եմ այս հարցը լուծել մինչեւ այն ժամանակ, երբ նա այնքան էլ մեծ չի լինի։ Ես մտածելու ժամանակ չունեմ Վերջին  շրջանում ես հրաժարվում եմ բոլոր առաջարկներից, քանի որ հղիության ընթացքում չեմ ուզում ինչ-որ բանով զբաղված լինել։ Ինձ դուր է գալիս մայրիկ-տնային տնտեսուհի լինել։ Մայր լինելը հիանալի մի զգացում է։ Երբ ես տանն եմ, ես ոչ մի անհանգստություն եւ մտահոգություն չունեմ։ Ես լրիվ այլ մարդ եմ։

Բացի այդ, երբ ես հանգիստ եմ, ամուսնուս հետ էլ հարաբերությունները շատ ավելի լավ են լինում, ինչն ամենակարեւոր հանգամանքն է»,- հայտարարել է Միլան։

Հիշեցնենք, որ Անդերսոնն ու Յովովիչը ամուսնացել են 2009թ-ի օգոստոսի 22-ին. զույգը ծանոթացել է 2002թ-ին, իսկ 2003թ-ին Փոլը խնդրել է դերասանուհու ձեռքը։



© NEWS.am STYLE