Օլիվեր Սթոուն. «ԱՄՆ ցանկանում է ղեկավարել աշխարհն ու այդ նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն կերպ թուլացնել Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին»

23:09   6 օգոստոսի, 2014

Լեգենդար կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը Facebook-յան իր էջում հայտարարել է, որ նա վախենում է այն ամենից, ինչ կատարվում է աշխարհում։

«Ես ատում եմ մարդկանց վախեցնելը, բայց հիմա ես սարսափում եմ։ Անհնար է հանգիստ լինել, երբ մեր աշխարհում այսպիսի սարսափելի աղետներ են տեղի ունենում»,- սկսել է իր խոսքը ռեժիսորը։

«Իսրայելի վարչապետ «կատաղած շուն» Բենյամին Նեթանյահուն շարունակում է կորցնել Ամերիկայի վստահությունը Գազայի հատվածում կատարվող իրադարձությունների պատճառով։ Բայց իրականում սա ԱՄՆ-ին չի փրկում սպասվող սարսափելի ապագայից, որը նաեւ սպասվում է Արեւելյան Եվրոպային»։

Երբվանի՞ց է աշխարհին տիրելը դարձել ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Հավանաբար1991թ-ից, երբ փլուզվեց կոմունիզմը, բայց հիմա մենք ցույց են տալիս մեր իրական դեմքը։ Մենք որպես աշխարհի քաղաքացիներ (ոչ միայն ՄԱՆ-ի) պետք է հասկանանք եւ ընդունենք այս նոր իրականությունը. ԱՄՆ-ը ցանկանում է ղեկավարել աշխարհն ու այդ նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն կերպ թուլացնել Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին։ ԱՄՆ-ն նույնիսկ կարող է դիմել ծայրահեղ քայլերի եւ պատերազմ սկսել»։

 



© NEWS.am STYLE