Մայքլ Ջեքսոնի սիրեկանը պատմել է իր եւ «փոփ-արքայի» հարաբերությունների մասին

11:35   7 օգոստոսի, 2014

36-ամյա Ջեյմս Սեյֆչակը Մայքլ Ջեքսոնին մեղադրել է սեռական բռնություն կատարելու մեջ եւ հայց է ներկայացրել փոփ-արքայի ժառանգորդների դեմ։ Ջեյմսը պնդում է, որ մանուկ հասակում չորս տարվա ընթացքում հարյուր անգամ սեռական բռնության է ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից, հայտնել է TMZ-ը։

10-ամյա Ջեյմսի եւ Ջեքսոնի ծանոթությունը տեղի է ունեցել հեռավոր 1987թ-ին Pepsi գովազդի նկարահանման ժամանակ։ Այս հանդիպումից հետո Մայքլը շատ է հավանել կապուտաչյա այս տղային եւ իր հետ տարել համերգային շրջագայությունների։ Ըստ Ջեյմսի՝  նա ոչ միայն մնացել է Ջեքսոնի հետ հյուրանոցային նույն համարում, այլեւ քնել նույն անկողնում եւ սեռական բռնության ենթարկվել։ Ջեքսոնը նաեւ ազդել է երեխայի գիտակցության վրա՝ համոզելով նրան, որ այս այլասերվածության նախաձեռնողը հենց ինքն է՝ այս դեռահաս երեխան։

Բացի հոգեբանական ճնշումից, Մայքլ Ջեքսոնը նաեւ հատուկ գաղտնաբառեր է օգտագործել դեռահասի հետ սեքսով զբաղվելու համար։ Ըստ սեռական բռնության զոհ դարձած Սեյֆչակի՝ նա Ջեքսոնի հետ շատ հաճախ ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսի բարերից մեկում, որտեղ նրանք գինի են ըմպել եւ մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտել։ Բայց երբ Ջելմսը մեծացել է, երգիչը կորցրել է նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Փոփ-արքայի ժառանգորդների փաստաբանները հերքում են այս հայտարարությունը եւ չեն հավատում դրա ճշմարտացիությանը, քանի որ նա դատարան է դիմել այս դեպքերից 20 տարի անց։

Ջեքսոնի հարազատները նաեւ հավատացած են, որ այս ամենը սուտ է եւ ակնհայտ է, որ Ջեյմսը գումար շորթելու նպատակ ունի։ Դատական գործընթացը սկսվելու է այս տարվա սեպտեմբերի 4-ից։



© NEWS.am STYLE