«Եվրատեսիլ 2015». Ավստրիան ընտրել է մրցույթի անցկացման վայրը

12:02   7 օգոստոսի, 2014

«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները ընդունել են իրենց վերջնական որոշումը. հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է Վիեննայում, Русской службе новостей-ին հայտնել է Յարմո Սիմը՝ մրցույթի հասարակայնության հետ կապերի մասնագետը։ Բացի Վիեննայից, քննարկվում էր նաեւ Ինսբրուկում եւ Գրացում անցկացնելու տարբերակները։

Կազմակերպիչներն արդեն հայտնել են, որ երկու կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան 2015թ-ի մայիսի 19, 21 եւ 23-ին։

«Վիեննան երաժշտության քաղաք է եւ գտնվում է Եվրոպայի սրտում։ Մենք միասին կանենք ամեն ինչ, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը բարձր մակարդակով անցկացվի»,- հայտարարել է ORF գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վրաբեցը։

Հիշեցնենք, որ Ավստրիայում մրցույթը կկայանա Թոմաս Նոյվիրթի՝ նույն ինքը Կոնչիտա Վյուրսթի շնորհիվ։ Նա Դանիայում անցկացվող «Եվրատեսիլ 2014» հաղթողն էր ճանաչվել, իսկ մեր Արամ mp3 գրավել էր չորրորդ հորիզոնականը։ 



© NEWS.am STYLE