Շվարցենեգերը բացահայտել է «Տերմինատոր» ֆիլմի հինգերորդ մասին անունը

13:05   7 օգոստոսի, 2014

Առնոլդ Շվարցենեգերը Instagram իր էջում բացահայտել է «Տերմինատոր» ֆիլմի հինգերորդ մասի անունը։

Նկարահանումների ժամանակ արված լուսանկարում Շվարցենեգերը նստած է մի աթոռի վրա, որի վրա գրված է Terminator Genisys։

Լուսանկարի մեկնաբանության մեջ նա շնորհակալություն է հայտնել դերասանական անձնակազմին եւ ռեժիսորին՝ «ֆանտաստիկ նկարահանումներ» կազմակերպելու համար։ «Ռեժիսորից մինչեւ պրոդյուսեր, օպերատորից մինչեւ սնունդ ապահովող մարդիկ ու վիզուալ էֆեկտների մասնագետներ, բոլորին շնորհակալ եմ. առանց Ձեզ մենք ոչինչ չէինք կարող անել։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է պատրաստ լինելու ֆիլմի վերջնական տարբերակը։ Համոզված եմ, որ մենք կհիշեցնենք երկրպագուներին, թե ինչու են նրանք սիրում «Տերմինատոր» ֆիլմը»,- գրել է դերասանը։ Հիշեցնենք, որ ֆիլմըւ մեծ էկրան կբարձրանա 2015թ-ի հուլիսի 1-ին։

Ըստ The Hollywood Reporter-ի՝ «Տերմինատոր» ֆիլմի հինգերորդ մասը նկարահանվում  է Paramount ստուդիայում։ Ֆիլմում Սարա եւ Ջոն Քոնորներին փոխարինելու են Էմիլիա եւ Ջեյսոն Քլարկերը, իսկ ֆիլմի ռեժիսորը Ալան Թեյլորն է։



© NEWS.am STYLE