Ինչպես պահպանել խոհանոցային դանակները

18:40   17 օգոստոսի, 2014

Լավ դանակը թանկ գին ունի։ Բարձր որակի դանակներն անգամ կարող են սերնդեսերունդ  փոխանցվել, եթե դրանք ճիշտ պահպանվեն։

Դանակները, կարծես, անհատականություններ լինեն. դրանք չեն սիրում «շփվել» այլ դանակների կամ սպասքի մյուս պարագաների հետ։

Մոռացեք դանակները «բոլորը միասին» պահելու մասին. այդպես դանակները շատ արագ են բթանում։

Դանակների կարեւոր ու գլխավոր հատկանիշը նրանց օգտգործման հարմարավետությունն ու սրությունն է։ Հետեւաբար, կարեւոր է ոչ միայն դանակը ընտրելը, այլեւ պահպանելը, որպեսզի այն ավելի երկար ծառայի Ձեզ։

Ստորեւ ներկայացված են մի քանի կանոններ եւ պահանջներ, որոնք կօգնեն Ձեզ դանակների պահպանման հարցում։

Խոհանոցային դանակները պետք է օգտագործել միայն իրենց բուն նպատակով՝ սննդամթերք կտրատելու ու մանրացնելու համար (չի կարելի դրանցով պահածո բացել, ոսկոր ջարդել եւ այլն)։  Պետք է կտրատել միայն փայտե կամ պլաստիկ տախտակի վրա։

Փայտյա ծայրով դանակները ցանկալի չէ դնել սպասք լվացող մեքենայի մեջ, ինչպես նաեւ այլ պարագաների կամ դանակների հետ միասին։

Եթե դանակի շեղբը մոխրագույն գունավորում է ձեռք բերել, ապա այն կարելի լվանալ կիտրոնի հյութով կամ սոդայով։

Դանակները պահեք առաձին վայրում՝ սպասքի մյուս պարագաներից ու գործիքներից հեռու։

 

Աղբյուրը՝ takzdorovo.ru



© NEWS.am STYLE