Ինչպե՞ս կարելի է արագ պաղպաղակ պատրաստել

20:01   20 օգոստոսի, 2014

Պաղպաղակն իսկապես համարվում է բոլորի ամենասիրված հաճույքներից մեկը։ Սակայն պարտադիր չէ պաղպաղակը գնել խանութից։ Այն կարելի է շատ հեշտությամբ եւ բավականին արագ պատրաստել հենց տանը։ Ներկայացնում ենք մի քանի պարզ բաղադրատոմս՝ պաղպաղակ պատրաստելու համար։

Պատրաստման համար անհրաժեշտ է թթվասեր, խտացրած կաթ (ոչ եփած) եւ ջեմ։

Պատրաստման եղանակը. թթվասերը պետք է հարել այնքան, որ զանգվածը կրկնապատկվի։ Այնուհետեւ պետք է ավելացնել խտացրած կաթը եւ շարունակել հարել։

Ստացված զանգվածը պետք է արագ տեղափոխել սառնախցիկ եւ ծածկել։ Մեկ ժամ անց կարելի է  պաղպաղակը հանել, ավելացնել ջեմը։ Անհրաժեշտ է փակել պաղպաղակով լի տարան եւ կրկին մեկ ժամով դնել սառնախցիկի մեջ։

Պաղպաղակը կարելի է մատուցել՝ վրան դնելով թարմ բալ կամ այլ հատապտուղ։ Պաղպաղակը հիանալիորեն համադրվում է բալի, ինչպես նաեւ քերած շոկոլադի  հետ։

Եթե ցանկանում եք շատ արագ պաղպաղակ պատրաստել, ապա կարող եք գնել մեկ տուփ պլոմբիր, լցնել մեծ տարայի մեջ, ավելացնել մուրաբա կամ խտացրած կաթ, խառնել. պաղպաղակը պատրաստ է, կարելի է մատուցել։

 

Աղբյուրը՝ ladymadonna.ru



© NEWS.am STYLE