Ինչպես պատրաստվել առավոտյան վազքին

19:34   21 օգոստոսի, 2014

Գաղտնիք չէ, որ «շարժումը կյանք է» եւ մարդիկ ցանկանում են մշտապես հիանալի տեսք ունենալ։ Սակայն ոչ բոլորը գիտեն, թե ի՞նչ է պետք դրա համար անել։ Առողջության պահպանման ամենապարզ միջոցներից մեկը առավոտյան վազելն է։

Եթե մտադիր եք առավոտյան վազել, ապա ավելորդ չէ իմանալ, թե ինչպես է պետք է պատրաստվել այս պատասխանատու գործին։ Վազելուց առաջ պետք է կատարել հետեւյալ հինգ գործողությունները։

1.Գնացեք թերապեւտի մոտ։ Եթե նույնիսկ Ձեզ լավ եք զգում եւ ոչ մի բողոք չունեք, ավելորդ չի լինի թերապեւտին դիմելը։ Բժիշկը կհետազոտի Ձեզ եւ չի բացառվում, որ խորհուրդ տա, թե ինչ  արագությամբ պետք է վազել եւ ինչից խուսափել։

2.Հարմար կոշիկներ գնեք։ Գումար մի խնայեք սպորտային կոշիկներ գնելիս, քանի որ լավ կոշիկն ավելի երկար կարելի է օգտագործել, եւ այն ոչ մի վնաս չի հասցնի Ձեր ոտքերին։

3.Միշտ հետեւեք, թե ինչ եւ ինչքան եք ուտում օրվա ընթացքում։

4.Ամեն անգամ ավելի երկար վազեք, բայց սա պետք է աստիճանաբար կատարել, որպեսզի ավելորդ վնասվածքներ չստանաք։

5.Մի մոռացեք այն հանգամանքի մասին, որ ամեն ինչ պետք է հաճույքով անել։ Ինչքան էլ, որ ցանկանաք նիհարել, եթե դրական տրամադրվածություն չունենաք, եւ ամեն օր չվազեք, ապա ցանկալի արդյունքի չեք հասնի։

 

Աղբյուրը՝1diet.ru



© NEWS.am STYLE