Ինչպես պատրաստել դդմիկով ապուր-խյուս

21:08   21 օգոստոսի, 2014

Դդմիկով ապուր-խյուսը թեթեւ, օգտակար եւ համեղ ուտեստ է, որի պատրաստման համար շատ քիչ մթերքներ են անհրաժեշտ։

Այս ուտեստը շատ հագեցնող է, հարուստ է վիտամիններով ու օգտակար նյութերով եւ շատ-շատ համեղ է։

Պատրաստմա համար անհարժեշտ է. երկու դդմիկ (միջին չափի), երկու կարտոֆիլ, մեկ գլուխ սոխ, մեկ գազար, բուլղարական մեկ կանաչ պղպեղ, մեկ-երկու պճեղ սխտոր, երեք ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մեկ թեյի գդալ իտալական խոտաբույսերից պատրաստված խառնուրդ, 50 մլ. սերուցք, աղ եւ սեւ պղպեղ (ըստ ճաշակի)։

Մաքրված եւ լվացված կարտոֆիլը պետք է դնել եռացող ջրի մեջ եւ պատրաստել մոտ 10 րոպե։ Սոխն ու գազարը մանր կտրատել եւ տապակել ձիթապտղի յուղի մեջ (մինչեւ ոսկեգույն երանգավորում ստանա)։ Դդմիկն ու պղպեղը պետք է լվանալ, կտրատել եւ երկու մասին կիսված սխտորի հետ միասն ավելացնել կարտոֆիլի մեջ եւ եփել 15 րոպե։

Այնուհետեւ ապուրի մեջ պետք է լցնել տապակած սոխն ու գազարը, ավելացնել աղ ու պղպեղ եւ իհարկե, իտալական խոտաբույսերից պատրաստված խառնուրդը։ Այս ամենից հետո ապուրը պետք է մի լավ խառնել, եւ եփել եւս 10-12 րոպե։                 

Ստացված ապուրը պետք է բլենդերով հարել, լցնել սերուցքը (նշենք, որ սերուցքի փոխարեն կարող եք քերած պանիր ավելացնել) եւ եռման աստիճանի հասցնել։ Այսպիսի ապուր-խյուսը պետք է մատուցել չորահացով եւ զարդարել կանաչիով։

 

Աղբյուրը՝ vegetarianrecept.ru



© NEWS.am STYLE