41-ամյա Հայդի Քլումը 24 միլիոն դոլարով վաճառել է իր առանձնատունը

11:13   10 օգոստոսի, 2014

41-ամյա Հայդի Քլումը 24 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը, հայտնել է Realty Today-ը: Այս առանձնատունը Հայդին գնել էր իր ամուսնու՝ երաժիշտ Սիլի հետ միասին 14 միլիոն դոլարով: Ըստ հրատարակության՝ զույգը բավականին մեծ գումարներ է ծախսել առանձնատունը վերանորոգելու եւ գեղեցկացնելու համար:

Բրենթվուդում գտնվող տունը վաճառքի էր հանվել հունիսին, սակայն ի սկզբանե գինը նախատեսված էր 25 միլիոն դոլար:

Տունը զբաղեցնում է 1,1 հազար մ2 տարածք, ունի ութ ննջասենյակ եւ տասը լողասենյակ: Պատուհանից բացվում է հիանալի տեսարան. երեւում են ողջ քաղաքն ու օվկիանոսը:



© NEWS.am STYLE