Ո՞վ է հնարել «Մոխիտո» կոկտեյլը

21:07   22 օգոստոսի, 2014

Եթե հավատանք լեգենդերից մեկին, ապա այս ըմպելիքի «նախահայրը» համարվում է կուբայական «Դրակը», որը հնարել են Ֆրենսիս Դրեյքի ծովահենների խմբի անդամները։ Դեռեւս 16-րդ դարում նրանք սկսել են ռոմը խառնել անանուխի տերեւներով եւ լայմի շերտերով, որպեսզի այս ալկոհոլային խմիչքին ավելի նուրբ ու մեղ համ հաղորդեն։ 19-րդ դարի վերջին այս ըմպելիքի մեջ սկսեցին նաեւ սոդայաջուր ավելացնել։

Ահա այսպես այս ըմպելիքը բավականին տարածվեց, եւ հենց այս ըմպելիքը դարձավ Կուբայի ոչ պաշտոնական, բայց ազգային ըմպելիքը։

Ըստ մեկ այլ տարբերակի՝ մոխիտո կոկտեյլը առաջացել է մեկ այլ՝ «Անանուխե Ջուլեպ» կոկտեյլից։ Այս կոկոտեյլը մեծապես տարածված է եղել Հարավային Ամերիկայում։ «Անանուխե Ջուլեպի» մասին անգամ հիշատակված է Ջոն Դեւիսի հուշագրություններում (1803 տարեկան)։ Այս կոկոտեյլը պատրաստում էին կոնյակով, որը 20-րդ դարում փոխարինեցին բուրբոնով։

Խորհրդային երկրներում մոխիտոն հայտնվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, եւ արդեն 2000-ականների սկզբին լայն տարածում է ստացել։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE