VARDA. «Եկել եք ինձ մխիթարելու. հաճելի քայլ ձեր կողմից»

15:06   11 օգոստոսի, 2014

Հայտնի պարուհի VARDA-ն հերթական լուսանկարն է հրապարակել։ Պարուհին բացի մերկապար դասավանդելուց, նաեւ զբաղված է իր սեփական դիզայնով կարված լողազգեստների արտադրությամբ։ Նա իր նոր հրապարակված լուսանկարը մեկնաբանել է այսպես. 

«Եկել եք ինձ մխիթարելու. հաճելի քայլ ձեր կողմից ։ Բայց ես արդեն հանգստացել եմ. բարկացեք։ Ահա սա է մարդկային կարեկցանքը»,- գրել է պարուհին։

Իսկ ավելի վաղ VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 18 տարեկանում։ 

«Իմ շուրթերը բնական են. այստեղ ես 18 տարեկան եմ։ Ես հոգնել եմ դրանք թաքցնելուց։ Մանուկ հասակում ինձ «հաստապռոշ» էին ասում, եւ ես դրանից բարդույթավորվում էի, այդ պատճառով բոլոր լուսանկարներում ժպտում էի, որ դրանք այդքան մեծ տեսք չունենային։ Իսկ հիմա ես բարդույթավորվում եմ, որ մարդիկ կմտածեն, որ դրանք սիլիկոնե շուրթեր են։ Հոգնել եմ այս ամենից։ Այո, ես «հաստապռոշ» եմ, բավական է ինձ նախանձեք»,-գրել է պարուհին։

  



© NEWS.am STYLE