Քիմ Քարդաշյանն ամաչում է կանգնել Քեյթ Մոսի եւ Նաոմի Քեմփբելի կողքին

18:32   13 օգոստոսի, 2014

Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը, բայց նրա մարմինն էլ անթերի չէ, եւ նա նույնպես ցանկանում է ազատվել ավելորդ քաշից։ Աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Քիմն այս մտքին հանգել է այն բանից հետո, երբ Ռիկարդո Տիշիի՝ անցած շաբաթ Իբիցայում կազմակերպած ծննդյան երեկույթի ժամանակ կանգնել է Քեյթ Մոսի եւ Նաոմի Քեմփբելի կողքին։

«Քիմն ամաչել է, որ նա երկու անգամ ավելի գեր է, քան հայտնի մոդելները, ովքեր նաեւ մեկ ոտնաչափով ավելի բարձրահասակ են իրենից։ Այս պատճառով նա իրեն ե'ւ գեր, ե'ւ կարճահասակ է զգացել մոդելների կողքին»։

Նույնիսկ լուսանկարից երեւում է, որ Քիմը փորձում է թաքնվել ամուսու՝ Քանիե Ուսթի թիկունքում։ Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Քիմը պատրաստվում է դիետա պահել, որպեսզի վերականգնի նախքան հղիանալն ունեցած կազմվածքը։ Նա այս նպատակին հասնելու համար նույնիսկ անձնական մարզիչ ունի՝ Ջոյի Գոնսալեսը։

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE