Դավիթ Վարդանյանը՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի քվեարկության առաջատար (ֆոտո)

13:10   14 օգոստոսի, 2014

«Մանկական նոր ալիք» մրցույթի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար քվեարկությունն արդեն մեկնարկել է։

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանը 36 միավորով առաջին հորիզոնականում է։ 

Հիշեցնենք, որ «Մանկական նոր ալիք -2014»-ը կանցկացվի օգոստոսի 16-18-ը՝ Ղրիմում։

Դավիթ Վարդանյանը մրցութային առաջին օրը՝ օգոստոսի 16-ին, հանդես կգա տասներորդ, իսկ երկրորդ օրը՝ օգոստոսի 17-ին, առաջին համարի ներքո։



© NEWS.am STYLE