Ի՞նչ է պետք անել, որ տղամարդը երբեք չհեռանա

16:30   14 օգոստոսի, 2014

Սոս Ջանիբեկյանի մայրը՝ դերասանուհի Աննա Աղասարյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհուրդներ, թե ի՞նչ է պետք անել, որ տղամարդը երբեք չհեռանա՝

«100 կանանց խուհուրդներից
...ՈՐ ՆԱ ԵՐԲԵՔ ՉՀԵՌԱՆԱ

1. Մի նվիրվիր այնքան,որ դառնաս նրա մի մասը, կորցնելով քո «ես»-ը: Հիշիր. ոչ մեկին հետաքրքիր չէ ապրել ՈՉ ՈՔ-ի հետ:

2. Քո արածների դիմաց փոխհատուցում մի ակնկալիր: Հիշի՛ր, որ սերն ապրանքափոխանակություն չէ՝ նվիրատվություն է: Լավագույն դեպքում՝ կտակ, որը միշտ էլ կարող ես փոխել:

3. Հեթանոսի համար արժեքավորն իր զգացմունքն էր, քրիստոնյայի համար՝ զգացմունքի հասցեատերը: Ցերեկը եղիր քրիստոնյա:

4. Օրհնիր և բաց թող,եթե նա ուզում է գնալ քեզնից: Համեմատելու հնարավորություն տուր մարդուն:

5. Ուր էիր, ես ամբողջ գիշեր աչք չեմ փակել, ջղաձիգ արտահայտությունը հանիր քո բառապաշարից: Դադարիր սպասել:

6. Միամտութիուն է կարծել, թե երեխա ունենալով կկապես նրան քեզ։ Եթե փորձառու կույսը տանում է նրան քեզնից, վեց երեխան էլ չի պահի: Ընդհակառակը, հենց միայն այդ աղմուկից նա կարող է փախչել:

7. Մի սևեռվիր մանրուքների վրա: Փոքր բանի պատճառով մեծ բան մի կորցրու: Չափիր, դիր նժարների վրա:

8. Մի գանգատվիր, մի նվվա, մի քննքդատիր: Քննարկիր: Փողի համար մի սղոցիր նյարդերը, դրանից աշխատավարձը չի բարձրանա: Մտերմաբար քննարկիր:


9. Հիշի՛ր, երբ տղամարդը ունի կին և սիրուհի, նա դավաճանում է երկուսին էլ:
Երբ տղամարդը սիրում է միայն մեկին, նա դավաճանում է ինքն իրեն: 
Մայրաբար օգնիր նրան, որ նա ինչ անի՝ իրեն անի:

10. Իսկ եթե նա խմում է, հայհոյում է, չի աշխատում և ոչ մի բան չի անում,
կարիք չկա նրան գրողի ծոցն ուղարկել...Նա այնտեղ է»



© NEWS.am STYLE