Հարբած Լոլիտան մետրոյի մոտ ցնցել է բոլորին

11:01   15 օգոստոսի, 2014

Հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ցնցել է մոսկվայաբնակներին։ Երգչուհին մետրոյի «Чистые пруды» կայարանի մոտ իմպրովիզացիոն համերգ է կազմակերպել. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Լոլիտան կրել է կարճ շապիկ, որը հազիվ էր թաքցնում նրա բարեմասնությունները։ Ցնցված մի երկրպագու մոտեցել է Լոլիտային եւ շարֆ տվել, բայց վերջինս այդ շարֆը գցել է գլխին։ Լոլիտայի վարքագիծն ու ձայնը սխալ են եղել, հայտնել է Dni ՝ հղելով «НТВ.Ru»։

Մարդիկ, ովքեր ցանկացել են ինքնագիր վերցնել երգչուհուց, ալկոհոլի հոտ են զգացել։ Այս «հիանալի» համերգը տեւել է մոտ տասը րոպե մինչ հայտնվել են ոստիկանները։ Տեսնելով իրավապահ մարմիններին ՝ Լոլիտան կայծակնային արագությամբ անհետացել է։ 



© NEWS.am STYLE