Քրիստինա Ագիլերան հայտնել է նորածին դստեր անունը

12:30   18 օգոստոսի, 2014

Երգչուհի Քրիստինա Ագլիլերան իր ֆեյսբուքյան էջում հաստատել է դստեր ծննդյան լուրն ու հայտնել նորածին աղջկա անունը։

«Հպարտ եմ ողջունել մեր գեղեցկուհի դստերը՝ Սամմեր Ռեյն Ռաթլերին»,-գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Ագիլերան իր երկրորդ երեխային լույս աշխարհ է բերել օգոստոսի 16-ին։



© NEWS.am STYLE