Քանիե Ուեսթ եւ Ջեյ Զի. ինչպիսի՜ նմանություն

18:17   18 օգոստոսի, 2014

Ցանկանո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին են եղել Քանիե Ուեսթն ու Ջեյ Զիին դպրոցական տարիներին, ուրեմն շարունակեք կարդալ այս հոդվածը։

Քանիե Ուեսթի եւ Ջեյ Զիի դպրոցական տարիներին արված լուսանկարները ապացուցում են, որ այս երկու ռեփերները միմյանց նման են ոչ միայն իրենց ճանաչված եւ սիրված լինելով, այլեւ արտաքին տեսքով։

1983թ-ին արված այս լուսանկարում Ջեյ Զին մոտավորապես 8-րդ դասարան է. նա սովորել է Բրուքլինի (Նյու Յորք) Eugenio Maria De Hostos Intermediate դպրոցում։ Լուսանկարից երեւում է, որ տղան նստած է առաջին շարքում, կրում է ավարտական թիկնոց, թեթեւ կոշիկներ, իսկ ձեռքերը համեստորեն ծալված են իր գրկում։


Քանիեի այս լուսանկարը արված է 1993թ-ին, որտեղ նա հպարտությամբ ցուցադրել է իր գեղեցիկ սպիտակ ատամներն ու կոճակն արձակած բլուզը. Քանիեն սովորել է Օաք Լոունի (Իլինոյս) Polaris School for Individual Education դպրոցում։

Այսօր հայտնի ռեփերները պարծենում եւ ցուցադրում են իրենց թանկարժեք հագուստները, շղթաներն ու աչք զարնող ոսկյա այլ իրերը։  

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE