Ովքե՞ր են Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դստեր իրական ծնողները

16:10   18 օգոստոսի, 2014

Արտասահմանյան ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում այն մասին, որ հայտնվել է մի կին, ով պնդում է, որ ինքն է Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դստեր մայրը։

Ամերիկուհի Թինա Սիլսը հայտնի ընտանիքի դեմ դատական հայց է ներկայացրել եւ պահանջում է ճանաչել, որ նա է երեխայի կենսաբանական մայրը։ Հայտարարության մեջ Թինան նշել է, որ պատրաստ է անգամ ԴՆԹ-ի թեստ հանձնել։ Աստղային զույգը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել։

Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին ունեն մեկ դուստր՝ 2-ամյա Բլյու Այվին։

 

 Աղբյուրը՝ Ivona 



© NEWS.am STYLE