ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:04   20 օգոստոսի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին հակված կլինի ամեն ինչ որոշել ձեր փոխարեն, եւ դա նրա մոտ շատ լավ կստացվի, եթե դուք նման հնարավորություն ընձեռեք նրան: Իսկ եթե դուք ցանկանում եք շրջապատին եւ ինքներդ ձեզ ցույց տալ ձեր ինքնուրույնությունը, ապա ավելի լավ է միանգամից սիրելիին ասել «ոչ»:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի համար դժվար կլինի պատկերացնել, թե ինչ կանի նա առանց ձեզ արտակարգ իրավիճակների ժամանակ: Չնայած, պետք էլ չէ պատկերացնել, քանի որ աստղերը մոտակա ժամանակահատվածում ոչ մի արտակարգ իրավիճակ չեն կանխագուշակում: Փորձեք  սիրելիին իր անձի հանդեպ վստահություն ներշնչել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր կհասկանաք, որ որոշ կատակներ, որոնցով փոխանակվում եք սիրելիի հետ, ոչ միայն ծիծաղելի չեն, այլեւ կանխատեսելի: Այնպես որ, ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչի վրա եք ծիծաղում միասին կամ առանձին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ինչ էլ որ պատահի՝ պահպանեք հանգստությունը: Այն ձեզ շատ պետք կգա: Այսօր ամեն ինչ չէ, որ կանցնի ըստ ձեր ծրագրածի, սակայն եթե այդ պատճառով սկսեք նյարդայնանալ, ոչ մի լավ բան դրանից չի ստացվի. դուք միայն ավելի կվատացնեք իրավիճակը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Այսօր դուք երկար կքննարկեք, թե ով է մեղավոր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ծագած խնդիրների համար: Ոչ դուք ձեզ կմեղադրեք, ոչ էլ՝ ձեր կեսը: Փորձեք գտնել մեղավորին կամ էլ ընդհանուր հայտարարի գալ, այլապես՝ խնդիրները չեն անհետանա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին անտրամադիր կլինի, եւ դուք դժվարությամբ կկարողանաք նրան համոզել գնալ որեւէ միջոցառման կամ զբոսնելու: Եթե, այնուամենայնիվ, դա ձեզ հաջողվի, ապա հաճույք դրանից դժվար թե ստանաք: Ավելի լավ է՝ չփորձեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք չպետք է արագացնեք ձեր անձնական կյանքի իրադարձությունները, անգամ եթե դուք դա շատ ցանկանաք: Աշխատեք չշտապել, խաղաղ լողալ հոսանքի ուղղությամբ եւ վայելել կյանքի այն գույները, որոնք ձեզ տալիս ձեր սիրելին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր կյանքի որոշ իրադարձություններ կզարգանան ամենաանհարմար պահին: Հեռախոսազանգ, բացատրություններ տալու անհրաժեշտություն եւ նույնիսկ ձեր կյանքի երազանքի հետ հանդիպում. այս ամենը կկատարվի անչափ անհարմար պահի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին  օգնության եւ սատարման կարիք կունենա: Եթե նա դրանք չստանա ձեզանից, ապա կփորձի ստանալ դրանք ընկերներից կամ քիչ ծանոթ մարդկանցից եւ կգտնի համապատասխան մեկին, որը կարող է զբաղեցնել ձեր տեղը նրա սրտում: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չպետք է շատ վստահ լինի իր ուժերում, քանի որ դրանք անսպառ չեն: Արտակարգ դեպքերի ժամանակ նա պետք է էներգիա ստանա ձեզանից, որը ձեզ մոտ նույնպես անսպառ չէ: Աշխատեք հիշեցնել նրան այդ մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա իսկապես երջանիկ դարձնել ձեզ, սակայն նա դրա համար առավելագույն ճիգեր կգործադրի, որոնք արժե, որ դուք գնահատեք՝ անկախ դրանց արդյունքներից:

 ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ակտիվորեն կխանգարի ձեզ հասնել ձեր նպատակին, ընդ որում՝ ոչ միտումնավոր: Նրա մոտ պարզապես միամիտ կերպով կստացվի դա: Աշխատեք ցույց տալ նրան իր սխալը. դա կարող է նկատելիորեն իրավիճակը փոխել դեպի լավը:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE