Քիմ Քարդաշյանն իր սեփական եկեղեցին կունենա

11:35   20 օգոստոսի, 2014

Ռեփեր Քանիե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար եկեղեցի է կառուցում։ Ինչպես հայտնել է աղբյուրը՝ երաժիշտը ցանկանում է ունենալ ընտանեկան եկեղեցի, որը կդառնա մի սրբավայր, որտեղ կկազմակերպվեն հարսանիքներ, մկրտության ու թաղման արարարողություններ։ Աղբյուրը նաեւ հայտնել է, որ եկեղեցու ճարտարապետական լուծումները կնմանվի Բարսելանայում գտնվող Սուրբ ընտանեկան եկեղեցուն, որը մշտապես հիացրել է Քանիեին։

Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներին, ապա Քանիեն չի շտապում «դատարկել» բանկային իր հաշիվները, քանի որ հույս ունի գումար հավաքել իր երկրպագուներից։

 

 Աղբյուրը՝ nationalledger.com



© NEWS.am STYLE