Մարզասրահում կանանց լիբիդոն բարձրանում է

22:30   20 օգոստոսի, 2014

Պարբերաբար մարզասրահ հաճախող կանայք ավելի ակտիվ ինտիմ կյանք են վարում։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները՝ նման կանայք ավելի հեշտ են գրգռվում, ավելի արագ են հեշտանք ապրում եւ նրանց զգացմունքներն ավելի ուժեղ են։

Ֆլորիդա Աթլանթիկ համալսարանից Թինա Մ. Փենհոլոուի կարծիքով՝ նույնիսկ մեկ պարապմունքը բավական է, որպեսզի կանանց օրգանիզմը սկսի մեծ քանակությամբ աճի հորմոն եւ տեստոստերոն արտադրել։ Իսկ այս միացությունները մեծ դեր ունեն սեռական կյանքում։ Բացի այդ, պարապմունքները նվազեցնում են սթրեսը, ինչն ավելի է ակտիվացնում սեռական ցանկությունն ու ինտիմ կյանքի որակը։  

Ըստ Տեխաս համալսարանի կողմից անցկացված մեկ այլ հետազոտության՝ լիբիդոն կարելի է բարձրացնել նաեւ մարզասարք-հեծանիվ վարելով։ Գիտնականները ուսումնասիրել են169 կնոջ վարքագիծը, երբ 20 րոպե մարզասարք-հեծանիվի վրա ինտենսիվ մարզվելուց հետո նրանց խնդրել են նայել պոռնո հոլովակ։

Արդյունքում, կանանց արյան եւ սեռական օրգանների «եռանդը» ավելի բարձր է եղել, ինչն էլ վկայել է նրանց սեռական գրգռվածության աստիճանի մասին։ Չմարզված կանանց դեպքում նման արդյունքներ չեն գրացվել։  

 

Աղբյուրը՝ Delfi



© NEWS.am STYLE