Ջեյսոն Սթեթհեմ՝ ամենաառնական բրիտանացի

12:34   20 օգոստոսի, 2014

Մեծ Բրիտանիայում կազմել են ամենաառնական բրիտանացիների ցուցակը։

Ըստ Men's Fitness ամսագրի քվեարկության արդյուքների՝ առաջին հորիզոնականում հայտնվել է Ջեյսոն Սթեսհեմը։ Գեղեցիկ մկաններ, հոլիվուդյան ֆիլմերում գլխավոր դերեր, սուպերմոդել ընկերուհի... էլ ի՞նչ է հարկավոր իրական առնական տղամարդուն։

Ջեյսոնի օգտին քվեարկել է բրիտանացիների 24 տոկոսը։

Ջերարդ Բաթլեր

Բրիտանացիներն առնական են նաեւ համարել 57-ամյա դերասան Ռեյ Ուինսթոնին (18 տոկոս) եւ Թոմ Հարդիին (10 տոկոս)։ Չորրորդ հորիզոնականը կիսել են Դեւվիդ Բեքհեմն ու  Ջերարդ Բաթլերը՝ հավաքելով ձայների 8 տոկոսը։

Դեւվիդ Բեքհեմ

Չնայած արքայազն Ուիլյամը շատ հմայիչ ու գրավիչ տղամարդ է բրիտանացիների համար, սակայն նա, ինչպես պարզվել է, այնքան էլ առնական չէ։ Միապետը հավաքել է ձայների ընդամենը մեկ տոկոսը. Ի դեպ, նրա եղբայրը՝ Հարին, ընդհանրապես չի ընդգրկվել այս ցուցակում։

Արքայազն Ուիլյամ

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE