Ջոնի Դեպն ու նրա դուստրը նկարահանվելու են նոր ֆիլմում

17:10   20 օգոստոսի, 2014

Ջոնի Դեպն ու նրա 15-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզը, նկարահանվելու են նոր ֆիլմում, որը կոչվում է «Յոգայով տարվածները»։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ հայր եւ դուստր նկարահանվում են միեւնույն ֆիլմում. Լիլի-Ռոուզը իր փոքրիկ դերակատարումն է ունեցել նաեւ «Ժանիքը» ֆիլմում։

Նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվելու են այս շաբաթ։ Ֆիլմի ռեժիսորը Կեւին Սմիթն է։

 

Աղբյուրը՝ Hello!

 



© NEWS.am STYLE