Մրայա Քերին ամուսնալուծվում է

11:02   21 օգոստոսի, 2014

44-ամյա երգչուհի Մրայա Քերին եւ Նիք Քեննոնը շուտով բաժանվելու են վեցը տարի ամուսնացած լինելուց հետո։ Ընտանեկան մի շարք վիճաբանություններից հետո Նիքը հեռացել է տանից, եւ այժմ ապրում է հյուրանոցում։

Զույգն այժմ առանձին է ապրում։ Չորս տարի առաջ երգչուհին իր ամուսնու համար թիկնապահներ էր վարձել, ովքեր պետք է հետեւեին ամուսնուն, որպեսզի նա ուրիշ կանանց հետ չհանդիպեր։

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է հետեւյալը.

«Նիքը հեռացել է տանից եւ հիմա հյուրանոցում է ապրում։ Զույգը հաճախ էր վիճում»։

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Քերին կասկածում է, որ ամուսինը դավաճանել է իրեն, տարվա սկզբին Լաս Վեգասում կազմակերպված երեկույթի ժամանակ։

«Թիկնապահները պետք է ոչ թե աղջիկներին հեռու պահեն Նիքից, այլ Նիքին՝ աղջիկներից»։

Բացի այդ Մրայան դեմ է եղել, որ երեկույթի ժամանակ ամուսինը ալկոհոլային խմիչքներ ըմպի, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ նա «փորձանքի մեջ է հայտնվում»։

Հիշեցնենք, որ Մրայան ու Նիքն ամուսնացել են 2008թ-ին, ինչը զարմացրել էր բոլորին, քանի որ նրանց միջեւ 12 տարվա տարիքային տարբերություն կա։

 

Աղբյուրը՝ Pagesix



© NEWS.am STYLE