Սիրուշոյի մենահամերգը, Սոնա Շահգելդյանի նոր երգը եւ Նազենիի ամառային հանգստի նոր լուսանկարը. հայտնիները համացանցում

12:39   21 օգոստոսի, 2014

Հայ հայտնիները շարունակում են իրենց ֆեյսբուքյան էջերում պարբերաբար նոր գրառումներ եւ լուսանկարներ հրապարակել:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր երկրպագուներին տեղեկացնում է, որ շուտով նոր երգ կներկայացնի. «Շուտով նոր երգ շատ հետաքրքիր, տարբերվող... Շնորհակալ եմ իմ սիրելի երգի հեղինակ Նարինե Զարիֆյանին, խոսքերի հեղինակ Աննա Ամիրյանին եւ այս տաղանդավոր երաժիշտներին եւ, իհարկե, Համիկին Ardini studio բրավո... շնորհակալ եմ բոլորից»:


Իսկ երգչուհի Սիրուշոյի fan էջում երկրպագուները տեղակեցնում են, որ երգչուհին համերգային ծրագրով հանդես կգա Nokia Theatre-ում. «Նոյեմբերի 9-ին Սիրուշոն կենդանի ձայնով ելույթ կունենա Nokia Theatre-ում:Մանրամասները ՝ շուտով»:


Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ պարզապես նոր լուսանկար է հրապարակել իր էջում:



© NEWS.am STYLE