«Ես ցնցված եմ, եւ իմ սիրտը կոտրված է». Ջեքի Չանը՝ որդու ձերբակալման մասին

13:00   21 օգոստոսի, 2014

Ջեքի Չանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր տղայի պահվածքի համար եւ ասել, որ շատ տխրում եւ ամաչում է նրա ձերբակալման պատճառով. հաղորդում է Daily mail-ը։

Կինոդերասանը իր միկրոբլոգում գրել է. «Իմ որդու՝ Ջեյսիի հետ կատարվածի պատճառով ես շատ բարկացած ու ցնցված եմ։ Որպես հայտնի մարդ՝ ես ամաչում եմ, որպես հայր՝ իմ սիրտը կոտրված է»,- գրել է Չանը։

Հիշեցնենք, որ հայտնի դերասան Ջեքի Չանի որդուն՝ Ջեյսի Չանին, Պեկինում ձերբակալել էին իր ընկերոջ՝ 23-ամյա կինոդերասան Կայ Կո Չեն-Դունի հետ միասին։ Ջեյսի Չանի տանից 100 գրամ մարիխուանա են գտել։



© NEWS.am STYLE