«Սառը ցնցուղ» ակցիան հասավ Հայաստան

13:40   21 օգոստոսի, 2014

Աշխարհում գնալով ավելանում է «Սառը ցնցուղ» ֆլեշմոբի մասնակիցների թիվը։ Ակիցային միացել են ոչ միայն համաշխարհային գերաստղեր, այլեւ հասարակ քաղաքացիներ։ Հայաստանը եւս անմասն չի մնացել այս նախաձեռնությունից, եւ արդեն համացանցում կարելի է տեսնել «սառը ցնցուղ» ընդունող անձանց, ովքեր մարտահրավեր են նետում ինչպես իրենց ընկերներին եւ ծանոթներին, այնպես էլ հայտնի անձանց։

Այսպես, օրերս լուսանկարիչ Արթուր Վարդանյանը (Պապարացի) միացել է ֆլեշմոբին եւ մեկ դույլ սառը ջրով ցողվելու հրավեր արել Նազենի Հովհաննիսյանին, Ջուսին, Արտակ Վարդանյանին, Արա Կազարյանին եւ Մանուկ Ալեքսանյանին։

Նշենք, որ վերջիններս մարտահրավերն ընդունելու եւ այն ի կատար ածելու համար ունեն 24 ժամ։ «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։



© NEWS.am STYLE