Սենսացիա. Բրեդ Փիթը չի սիրում Անջելինա Ջոլիին

17:13   21 օգոստոսի, 2014

Բրեդ Փիթը չի սիրում Անջելինա Ջոլիին, եւ նա չի լքում Ջոլիին միայն հանուն երեխաների։ Ահա այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի հայտնի էքստրասենս Ռոն Բարդը, հայտնել է Daily mail-ը:

Բարդը պնդում է, որ դերասանը մինչ հիմա մտածում է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի մասին։ Ըստ էքստրասենսի՝ Բրեդը մի քանի ամիս առաջ թաքուն ամուսնացել է Ջոլիի հետ, բայց նա այդ քայլին դիմել է միայն «հանուն երեխաների»։

«Իրականում Ջոլին բավականին խելացի կին է, եւ նա «կապել է» Բրեդին։ Բրեդն իր տեսակով այնպիսի տղամարդ է, որ նա երջանկությունն իր մեջ է փնտրում, ոչ ուրիշների։ Ամուսնանալով Ջոլիի հետ՝ նա երդում է տվել ոչ թե Ջոլիին, այլ իրենց վեց երեխաներին»,- հայտարարել է Ռոն Բարդը։

Ի դեպ Ռոնին եւ Բրեդ Փիթին ծանոթացրել է հենց Ջենիֆեր Էնիսթոնը 2004թ-ին։Մեկ տարի անց Բարդն ասել է Փիթին, որ շուտով հայտնվելու է մի կին, ով «փոխելու իր կյանքի ուղին»։ 2005թ-ին Բրեդը հեռացավ կնոջից հանուն Անջելինա Ջոլի։

 



© NEWS.am STYLE