Մրայա Քերիի ամուսնալուծության պատճառը Քիմ Քարդաշյանն է

16:09   21 օգոստոսի, 2014

Եթե ամերիկյան պարբերականները գրում են որեւէ զույգի ամուսնալուծության մասին, ապա այն շուտով տեղի է ունենալու։ Եվ քանի դեռ մամուլը սպասում էր Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնալուծությանը, տեղի ունեցավ հետեւյալը. Մրայա Քերին բաժանվում է իր 33-ամյա ամուսնուց՝ Նիք Քեննոնից։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ 44-ամյա երգչուհին եւ Նիք Քեննոնը շուտով բաժանվելու են վեցը տարի ամուսնացած լինելուց հետո։ Ընտանեկան մի շարք վիճաբանություններից հետո Նիքը հեռացել է տանից, եւ այժմ ապրում է հյուրանոցում։

Ինչպես հաղորդել է TMZ.com-ը՝ հայտնի է այս զույգի բաժանման պատճառը։ Մարտ ամսին Նիքը Power 106 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է այն հինգ աստղերի անունները, ում հետ նա սեռական հարաբերություններ է ունեցել։

«Կատակու՞մ եք։ Ես չեմ կարող պատմել իմ բոլոր նախկին ընկերուհիների մասին։ Սա Լոս Անջելեսն է, որտեղ դու քնում ես տարբեր մոդելների, երգչուհիների եւ դերասանուհիների հետ։ Ես կնշեմ միայն հինգի անուները. բացի Մրայայից ես հարաբերություններ եմ ունեցել Քրիստինա Միլիանի, Նիկոլ Շերզինգերի, Սելիտա Իբենքսի եւ ա՜խ, Քիմ Քարդաշյան»,- հայտարարել է Նիքը։ Հենց այս «ա՜խ»-ից էլ Քերին իրեն վատ է զգացել, վիրավորվել է, եւ զույգը որոշել է ամուսնալուծվել։



© NEWS.am STYLE