Ինչպես ինքնուրույն օդը թարմացնող միջոց պատրաստել

20:37   25 օգոստոսի, 2014

Շատ հաճախ մենք ցանկանում ենք օդը թարմացնող միջոց գնել, բայց հասկանում ենք, որ այն լի է քիմիական եւ վնասակար նյութերով։ Իսկ ինչու՞ ինքնուրույն չպատրաստել այդպիսի մի միջոց. ընդ որում, դա շատ հեշտ իրականացվող գործընթաց է։

Այսպիսով, Ձեզ անհրաժեշտ է. սոդա, անուշաբույր եթերային յուղ (ցանկացած տեսակի), ապակե փոքրիկ տարա եւ փայլաթիթեղի մի փոքրիկ կտոր։

Պատրաստման եղանակը. սոդան լցնում եք տարայի մեջ, ավելացնում Ձեր կողմից նախընտրելի եթերային յուղը։ Միանգամից ծածկում եք շիշը փայլաթիթեղով։ Այնուհետեւ վերցրեք մի ասեղ եւ փայլաթիթեղով պատրաստված «կափարիչը» մոտ տասը տեղից ծակեք։

Շիշը դրեք սենյակում եւ եթերային յուղի հաճելի բույրը կտարածվի այնտեղ։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE