Լոլիտային տեսիլքներ են երեւում

12:50   22 օգոստոսի, 2014

Ռուս հայտնի երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ նրան պարբերաբար տեսիլքներ են երեւում է, հայտնել է «ЭГ»։ Վերջերս Յուրմալայում («Նոր ալիք» մրցույթի ժամանակ) երգչուհին երկու անգամ այն աշխարհից «հյուրեր է ընդունել»։

«Իմ սենյակով երկու անգամ մի կին է անցել, որը մաքրուհու զգեստ էր հագել։ Ես անգամ իմ մենեջերին՝ Էդիկին եմ բողոքել»,- ասել է Լոլիտան։

Սակայն «մաքրուհի-ուրվականը» կրկին այցելել է աստղին. «Հաջորդ գիշեր նորից տեսա նրան, ով դռնով մտավ եւ անհետացավ։ Հասկացա, որ այս ամենը բավականին առեղծվածային է, քանի որ սենյակը երկրորդ մուտք չուներ։ Պարզվեց, որ հյուրանոցը բավականին հին էր եւ փաստորեն, էներգետիկան այստեղ ուժեղ էր։ Ասեմ, որ ես հավատում եմ զուգահեռ աշխարհների գոյությանը»։

Հատկանշական է, որ օգտատերերը այս պատմությունը լսելուց հետո հարց են տվել երգչուհուն. միգուցե նա ինչ-որ բա՞ն է խմել տեսիլքներին «հանդիպելուց» առաջ։



© NEWS.am STYLE