Շակիրան մեղավոր է ճանաչվել երգի գողության մեջ

10:35   22 օգոստոսի, 2014

Երգչուհի Շակիրան մեղադրվել է երգի գողության մեջ։ Ինչպես հայտնել է Dni.ru՝ խոսքը Loca երգի մասին է։

Նյու Յորքի դատարանը որոշում է կայացել, համաձայն որի՝ այս երգը դոմինիկյան երգիչ Էդուարդ Էդվին Բելլո Փոուի (առավել հայտնի է որպես Էլ Կատա) 2007թ-ին թողարկված երգի կրկնօրինակն է, որն էլ իրեն հերթին փոխառված է դոմինիկյան մեկ այլ երգչի՝ Ռամոն Արիաս Վասկեսի Loca Con Su Tiguere  երգից. վերջինս թողարկվել է 1990-ականներին։ Երգը ձայնագրելիս Էլ Կատան Շակիրային չի ասել, որ այն պատկանում է Վասկեսին։

Այժմ երգչուհին Mayimba Music ընկերությանը, որին պատկանում է երգի հեղինակային իրավունքները, պետք է վճարի դրամական փոխհատուցում, որի չափը կորոշի դատարանը։



© NEWS.am STYLE