Ռոբին Ուիլյամսի աճյունամոխիրը շաղ են տվել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում

11:37   22 օգոստոսի, 2014

Հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսի մարմինը դիակիզել են. հիշեցնենք, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 11-ին։

Ռոբին Ուիլյամսի հարազատները նրա աճյունամոխիրը շաղ են տվել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում։ Ըստ Spletnik.ru-ի՝ հայտնի դերասանի մարմինը դիակիզել են մահվանից մեկ օր հետո։

Նշենք, որ դերասանի կինը՝ Սյուզան Շերոնը, լրագրողներին հայտնել էր, որ Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։



© NEWS.am STYLE