Սուպերմոդել Իրինա Շեյքը՝ գիշերային ակումբի դեմք

17:26   22 օգոստոսի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյքը Չիտայում գտնվող գիշերային ակումբներից մեկի դեմքն է դարձել։ Իհարկե, Իրինան, ով այժմ Բեռլինում մասնակցում է «Հերկուլես» ֆիլմի պրեմիերային, այս մասին տեղյակ չէ։

Իրինա Շեյքի՝ «ВКонтакте»-ի պաշտոնական էջում նրա երկրպագուներից մեկը գիշերային ակումբի գովազդային վահանակի լուսանկարն է տեղադրել, որտեղ պատկերված է լողազգեստով Իրիանա Շեյքը։ Ընդ որում, վահանակի վրա արված գրառումից երեւում է, որ նա ոչ թե ինչ-որ հագուստ է գովազդում, այլ տեղի գիշերային ակումբներից մեկը։

«Ես ցնցվեցի, երբ տեսա Իրինա Շեյքին գիշերային ակումբի գովազդային վահանակին։ Լուսանկարը արված է Չիտա քաղաքում»,- հայտարարել է երկրպագուհին։

Իրինայի ներկայացուցիչները նշել են, որ նա ոչ մի կապ չունի գիշերային ակումբի հետ, իսկ լուսանկարն անօրինական է օգտագործվել։

Գայթակղիչ Իրինա Շեյքի երկրպագուներն իրենց վրդովմունք ենք արտահայտել՝ տեսնելով այս լուսանկարը։

 

Աղբյուրը՝ Super, Dni



© NEWS.am STYLE