Տիգրան Հարությունյանը տպավորված է եվրոպական շրաջագայությունից (ֆոտո)

13:44   22 օգոստոսի, 2014

Հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Հարությունյանն էլ շատերի պես արդեն հասցրել է վայելել իր ամառային հանգիստը. Իսպանիա-Ֆրանսիա-Ավստրիա տրանզիտից նա միայն տպավորված է վերադարձել: Հանդիսավարի առաջին կանգառը, ինչպես ինքն է բնորոշում, հրաշագեղ ու տաք Բարսելոնան է եղել՝ ծովափնյա հրաշալի հանգիստը նա համատեղել է բազմաթիվ մշակութային կոթողներ այցելելով, մի քանի կիլոգրամ հուշանվերներ գնելով։


«Հրաշալի քաղաք։ Իսկապես հանգստի համար կան բոլոր նախապայմանները, իսկ բարեհամբույր իսպանական ընդունելությունը չափ ու սահման չի ճանաչում: Տպավորված եմ Սագրադա Ֆամիլիա (La Sagrada Familia) այցելությունից, Գուելի պարկով (Parque Güell)։ Ինչ խոսք, Անտոնիո Գաուդիի գլուգործոց ճարտարապետությունը գրավում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի, չմոռանամ իսպանական խոհանոցը»,-նշեց Տիգրանը։


Հաղորդավարը հասցրել է նաև մի քանի օրով և արագ չվերթով մեկնել Մադրիդ, այնուհետև եղել է Ժիրոնայում, Սիտջեսում, հետո մեկնել սիրո քաղաք Փարիզ՝ այս անգամ արդեն աշխատանքային այցով. հարսանեկան երեկոների հանդիսավարի գլխավորությամբ կազմավորվել է ևս մեկ հայկական ընտանիք:

«Փարիզն իսկապես թանգարան է բաց երկնքի տակ: Ամեն քայլափոխի կոթողներ, որոնց տպավորությունը դեռ չես հասցնում թոթափել, երբ նկատում ես ճարտարապետական մեկ այլ հրաշալի կոթող:

Բացի Լուվր այցելությունից, այլ թանգարաններ ու ժամանցի վայրերից, ամենից շատ տպավորիչ է եղել Էյֆելյան աշտարակի գագաթ բարձրանալը. չեմ ափսոսացել մի քանի ժամ հերթ կանգնել՝ տեսարանը ֆանտաստիկ է, ափիդ մեջ Փարիզն է ու դու՝ 281 մետր բարձրության վրա»,-նշեց հաղորդավարը։


Հաղորդավարի հաջորդ կանգառը Ավստրիայի մայրաքաղաք Վիանենան է եղել, որտեղ շրջելով ամբողջ քաղաքը, շոումենը հասցրել է ունկընդրել հրաշալի ջազ համերգ, համտեսել ավստրիական գարեջուր, իսկ առջևում նոր հեռուստանախագծերն են ու աշխատանքային բուռն շաբաթները։




© NEWS.am STYLE