Դոմինիկյան Հանրապետությունում արգելել են Մայլի Սայրուսի համերգը

15:55   22 օգոստոսի, 2014

Դոմինիկյան Հանրապետությունում արգելել են սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի համերգը։ Երկրի իշխանությունները պաշտոնապես չեղյալ են հայտարարել Մայլիի համերգը, քանի որ շոու-ծրագրում «նա հաճախ այնպիսի գործողություններ է կատարում, որոնք չեն համապատասխանում այս երկրի ավանդական եւ բարոյական նորմերին, ինչը հակաօրինական է»։

Նշենք, որ համերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին Սանտո Դոմինգոյում։

Երգչուհու ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել այս լուրը։

 

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE