Սենյակային բույսեր. ընկեր թե՞ թշնամի

20:03   26 օգոստոսի, 2014

Մարդը բնության մասնիկն է. այս մասին անգամ ասվում է դպրոցական գրքերում, հեռուստացույցով եւ այլն։ Մեզանից շատերը ապրում են քաղաքում, բայց միեւնույն է, բոլորի մոտ էլ բնության պահանջ կա։ Հավանաբար հենց այդ պատճառով են մարդիկ ընտանի կենդանիներ, սենյակային բույսեր պահում տանը։ Եւ եթե ոչ բոլորը կարող են կենդանիներ պահել, ապա սենյակային բույսեր կան գրեթե յուրաքանչյուրիս տանը։

Իսկ ի՞նչ «փոխհարաբերություններ» ունեն սենյակային բույսերն ու մարդը։

Սենյակային բույսերին միշտ էլ մեծ նշանակություն են տվել բիոէներգետիկայի աշխարհում։ Դրանք ոչ միայն բուժական հատկություններով են օժտված, այլեւ կարող են դառնալ էներգետիկ «վամպիրներ»։ Այժմ եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք՝ հիմնվելով օրինակների վրա։

Կակտուսները, հավանաբար, ամենից տարածված բույսերն են, սակայն դրանք կլանում եւ կուտակում են մարդու էներգիան։ Եթե մարդու էներգիան բացասական է, ապա կակտուսն իր փշերի միջոցով դուրս է հանում եւ արտազատում այն ողջ սենյակով մեկ։ Հետեւաբար, զայրացած մարդը կակտուսով սենյակում ավելի է նյարդայնանում եւ բարկանում։ Իսկ եթե տան տերը հանգիստ ու ամաչկոտ է, ապա նա պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի կակտուսով լի սենյակում, որպեսզի մի փոքր համարձակություն ձեռք բերի։

Հետաքրքիր օրինակ է նաեւ բաղեղը։ Կարծիք կա, որ եթե տանը բաղեղ է աճում, ապա ընտանեկան կյանքը խորտակման է ենթակա. տղամարդը կամ մահանալու է, կամ դավաճանելու։  Իհարկե, պետք չէ ամեն ինչում «մեղադրել» այս բույսին, բայց եթե ընտանեկան կյանքը հանգիստ եւ խաղաղ է, ապա պետք չէ այս բույսը տուն բերել։ Իսկ եթե Ձեր կյանքը բուռն կրքերով լի է, ապա այն կարող է մեղմել զգացումներն ու վառ պահել ընտանիքի օջախը։



Աղբյուրը՝ ex21.com.ua



© NEWS.am STYLE